Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7.84 տոկոսը

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7.84 տոկոսը
06.12.2015 | 14:18

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը։ Ամենաակտիվը մասնակցությունը Սյունիքի մարզում է, ապա՝ Արարատի և Արմավիրի։ Ամենապասիվը շիրակցիներն են։ Երևանում ընտրությանը մասնակցել է 66 հազար ընտրող։ Նախնական տվյալներով քվեարկել է 201 հազար ընտրող կամ ընտրողների 7.84 տոկոսը:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ